Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է 2016թ. կայանալաիք ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«Մենք մեր երկիրը կրկին մեծ կդարձնենք»,- ասել է նա։
«Ջեբ Բուշն ու Մարկո Ռուբիոն ոչինչ չեն հասկանում, ինչպե՞ս կարող են մեզ ղեկավարել»,- ասել է միլիարդատերը՝ խոսելով իր մրցակիցների մասին, հայտնումէ BBC-ն։
2011թ. շինարարական մագնատ եւ ամերիկյան հեռուստատեսության աստղ Թրամփը եւս հայտնել էր, թե մասնակցելու է ընտրություններին, բայց հետո մտքափոխվել էր։





























