ԵԽՎՎ համազեկուցողների դիտարկումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիպուկ են, միևնույն ժամանակ դրանք մասնագիտական հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Համազեկուցողների առաջ քաշած բոլոր կետերի հետ էլ համաձայն ենք։ Այս հայտարարությունից հետո սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի այդ կետերի վերաբերյալ։ Արդեն հուլիսին բուռն քննարկումներ են սպասվում քաղաքական ուժերի միջև սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, ԵԽԽՎ համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը, հայտարարություն են տարածել, որում ողջունել են սահմանադրական բարեփոխումների միջոցով որոշ  համակարգային թերություններ հայտնաբերելու Հայաստանի որոշումը։