Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որի տանը 2 մլն դոլարի մետամֆետամին էր հայտնաբերվել։

Ոստիկանները խուզարկել են 59-ամյա տղամարդու Սիդնեյի տունը, որի արդյունքում գտել են նաեւ 25 հազար դոլար։

«Տանը ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութերի մեծ քանակ, ենթադրաբար մետամֆետամին, եւ 25 հազար դոլար»,- ասված է ոստիկանության հաշվետվության մեջ, փոխանցում է ABC-ն։