Բրազիլիայի ոստիկանությունը չեզոքացրել է Ռիո դե Ժանեյրոյում գործող ավազակային խոշորագույն բանդան։ Հատուկ խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում ոստիկանները ձերբակալել են ավազակախմբի 26 անդամի։
Նրանց մեղադրում են զենք վաճառելու եւ թմրանյութեր տարածելու համար։ Ոստիկանության տվյալներով՝ խմբավորման գործունեության ապրանքաշրջանառությունը ամսական կազմել է 2.5 մլն դոլար։ Գործողությանը մասնակցել է մոտ 400 իրավապահ, հայտնում է Gazeta.ru-ն։





























