Հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորագավիթի 1-ին փողոցից, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 46-ամյա Անդրանիկ Ա.-ին, եւ ուղեւոր, 46-ամյա Վռամ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ՝ ծխախոտատուփում, հայտնաբերվել է ներարկիչ` 1.5 մլ թանձր հեղուկովով, ավտոմեքենայի գրպանակից՝ «Սուբոտեքս» դեղահաբին նմանվող 0.04 գ սպիտակ կտոր, իսկ փոխանցման տուփի մոտից` 1 մլ «Սուպրաստին» գրառմամբ ապակյա տարա, 1 մլ «Դիմեդրոլ» գրառմամբ օգտագործված տարա եւ 2 մլ թորած ջրով տարա:
Կատարվում է հետաքննություն:





























