Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հարթաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 23-ամյա Աննա Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):
Խափանման միջոցը` կալանք:
Աննա Մ.-ն տեղափոխվել է բաժնի ՁՊՎ:





























