Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջեւ այսօր` հունիսի 17–ին, ոստիկանների եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների միջեւ քաշքշուքի հետեւանքով տուժել է NEWS.am–ի լրագրող Աիդա Հովհաննիսյանը (ֆոտոռեպորտաժ)։
Լրագրողը նկարահանում էր անում, երբ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փորձել են ներխուժել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք։ Աիդա Հովհաննիսյանի ձեռքը վնասվել է, նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այժմ բուժզննում է անցնում։ Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։





























