Անգոլայի մայրաքաղաք Լուանդան երկրորդ անգամ գլխավորել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Mercer խորհրդատվական ընկերության հետազոտությունը։

Լուանդայում 2 ննջարան ունեցող բնակարանի ամսական վարձը կազմում է 6800 դոլար, իսկ 3 ննջարանի դեպքում՝ 15 800 դոլար։ Մեկ զույգ նոր ջինսը արժե 247,5 դոլար, ինչը 2 անգամ ավելի թանկ է, քան Նյու Յորքում։

Երկրորդ տեղում է Հոնկոնգը, իսկ ամենաթանկ եռյակը եզրափակում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքը։ Հնգյակում տեղ են զբաղեցրել Սինգապուրն ու Ժնեւը։

Ամենաթանկ քաղաքների տասնյակում են Շանհայը, Պեկինը, Սեուլը, Բեռնը, իսկ Չադի մայրաքաղաք Նջամենան եզրափակում է առաջին տասնյակը։

Ցուցակը կազմելիս Mercer ընկերությունը որպես չափանիշ է վերցնում Նյու Յորքի կենսամակարդակն ու գները։