ՀՀ կառավարության ծրագրով եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին հերթափոխով մինչեւ հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:
Ավտոբուսները ճամբարներ կուղեւորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից` հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:





























