Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան վրա կրակոց արձակած Արթուր Միրզոյանի նկատմամբ համաներում կիրառելու միջնրդությունը: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը:
«Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքը քննելիս ես եւ իմ պաշտպանյալը համաներում կիրառելու միջնորդություն արեցինք: Դատարանը բավարարեց միջնորդությունը, միրզոյանը ազատ է արձակվել համաներման հետ կապված»,-ասել է նա:
Ավելի վաղ դատարանը Արթուր Միրզոյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման:
Քննության տվյալներով, Արթուր Միզոյանը 2014-ի օգոստոսի 18-ին երկփողանի զենքից, որի վրա եղել է Թուրքիայի զինանշանը, կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ճակատային հատվածին: Նա խոստովանել էր իր մեղքը:





























