Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից բերման են ենթարկել 28-ամյա Սարգիս Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:





























