Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 73-ամյա Լյուդվիգ Ա.-ն կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնավորապես, հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի` 171, 7.62 մմ տրամաչափի 1 եւ «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Իսկ 41-ամյա Արարատ Դ.-ն հանձնել է «Իժ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «Ջ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» տիպի գնդացրի 12.7 մմ տրամաչափի` 1, 7.62 մմ տրամաչափի` 67, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 6, 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտ:





























