Հունիսի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի եզրային երկաթյա պատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: