Հունիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո», «ԲՄՎ» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: