Հունիսի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող սուպերմարկետի հարեւանությամբ իրար են բախվել «Օպել Կորսա», «Նիսան Սքայլայն» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել կորսա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Վթարի վայրում հավաքվածների եւ վթարի մասնակիցների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն:

Կատարվում է քննություն: