Վիետնամցի կարգավարները հունիսի 16-ին գրեթե 20 րոպե կորցրել են Հոշիմինի Թան Սոն Նյատ օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռների հետ կապը: Այս մասին հաղորդում է ավստալական ААP գործակալությունը:

Անհայտ ծագման հզոր ռադիոազդանշանն արգելափակել է օդանավակայանի կարգավարների եւ վայրէջքի պատրաստվող օդանավերի անձնակազմերի կապը: Յոթ ինքնաթիռներ ստիպված են եղել լրացուցիչ պտույտներ կատարել, իսկ թռիչքի պատրաստվող բոլոր չվերթները հետաձգվել են:

Սա վիետնամական խոշորագույն օդանավակայանի պատմության մեջ առաջին նման միջադեպն է:

Հոշիմինի օդանավակայանը տարեկան ավելի քան 20 մլն ուղեւոր է ընդունում: