Ամերիկյան հարյուրավոր ծովային հետեւակայիններ Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական այլ երկրների նավերով Միջերկրական ծովում ափ դուրս կգան՝ որպես արագ արձագանքման զորքեր՝ Ռուսաստանի կողմից հնարավոր գործողություններին պատասխանելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
The Times-ին պարբերականի փոխանցմամբ էլ, նավերից մեկը կլինի բրիտանական HMS Ocean ուղղաթիռակիրը:
ԱՄՆ-ն ստիպված էր դիմել եվրոպական դաշնակիցներին, քանի որ Մերձավոր Արեւելքի հանդեպ մեծ ուշադրության պատճառով երկիրը հնարավորություն չունի սեփական ուժերով Եվրոպայում մշտական հիմունքներով ամերիկյան ծովային հետեւակայինների դեսանտային խումբ տեղակայել:
Ծրագրվում է ամերիկյան ծովայինների տեղակայել նաեւ իսպանական, ֆրանսիական եւ հոլանդական ափերին: Ծովային հետեւակայինների առաջին խումբը սեպտեմբերին մասնակցելու է վերջին 10 տարիների ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր Արեւելյան Եվրոպայում ծանր տեխնիկա եւ զորքեր տեղակայելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին, իբր հնարավոր «ռուսական սպառնալիքին» դիմակայելու համար:





























