Արդեն երրորդ օրն է, որ շարունակվում է դրամական միջոցների դուրսբերումը հունական բանկերից: Միայն հունիսի 17-ին հույն ավանդատուները բանկերում իրենց հաշիվներից 820 մլն եվրո են հանել, հաղորդում է Сapital.gr կայքը՝ վկայակոչելով իր բանկային աղբյուրները:
Հունաստանի բնակչությունն այսպես արձագանքում է ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ Հունաստանի բանակցություններին, հաղորդում է NEWSru.com-ը: Այն կարող է երկիրը սնանկացման տանել, նաեւ Հունաստանը կարող է դուրս մնալ եվրագոտուց եւ ԵՄ-ից:
Հիշեցնենք, որ Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ՝ ավելի քան 240 մլրդ եվրոյի հասնող պետական պարտքի շուրջ, որը ձեւավորվել է 2010-2012 թվականներին Հունաստանի բյուջեն դեֆոլտից փրկելուց հետո: Հունաստանի կառավարության կողմից արվող քայլերը դեռեւս թույլ չեն տալիս անհրաժեշտ տեմպով փակել այդ պարտքերը:




























