Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ։ Այս մասին հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի

ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի այն հարցին, թե ԵՏՄ-ին միանալուց հետո ղարաբաղյան  հակամարտության մեջ որեւէ տեղաշարժ կա թե ոչ։

Նալբանդյանի խոսքով՝ Երեւանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ «Վերջին օրերին շփման գծում իրավիճակը դեռեւս հանգիստ է։ Փորձագետները դա կապում են Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի հետ,  սակայն նշաններ կան, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր սադրիչ քաղաքականությունից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։