Երեւանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման եւ թարմացման աշխատանքներ:
Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաեւ կանաչապատման համար նախատեսված հարակից տարածքներ, որտեղ կազմակերպվում են խոտհնձի, սիզամարգերի, ծառերի եւ ծաղիկների տնկման, ձեւավորման, ոռոգման եւ խնամքի այլ աշխատանքներ:
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն, կազմակերպվում են ամենօրյա ստուգայցեր: Տարեսկզբից մինչ օրս պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 301 վարչական արձանագրություն:





























