ՀՀ Կառավարությունը եւ ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հիմնական համաձայնագիր են կնքել, որի վերաբերյալ համաձայնությունը հավանություն է ստացել հունիսի 18-ին կայացած ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես նիստում նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հիմնական համաձայնագրի կնքման շարժառիթներն են Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ` ՊԳԿ) միջեւ գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:
ՊԳԿ-ն` ՀՀ-ին կազմակերպությանն անդամակցելուց ի վեր, տրամադրում է աջակցություն գյուղատնտեսության բնագավառի ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի եւ գնահատման ուղղությամբ, իրականացնում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր` ազգային առաջնայնություններից ելնելով, աջակցում է գյուղատնտեսության բնագավառում բացասական գործոնների ազդեցության նվազեցման ծրագրերի իրագործմանը:
Սույն Հիմնական համաձայնագիրը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնց ներքո ՊԳԿ-ն աջակցություն է տրամադրելու ՀՀ կառավարությանը՝ ծրագրերն իրականացնելու նպատակով։ պարտավորությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում ծրագրերի իրագործման վերաբերյալ:





























