ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 473.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.21 դրամ (աճել է 6.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 754.45 դրամ (աճել է 7.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.89 դրամ (աճել է 0.11 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 243.51 դրամ, ոսկին՝ 17,950.56 դրամ, պլատինը՝  16,350.55 դրամ:

Հունիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 12,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ: