Հայաստանում պատրաստվում են բարձրացնել ակցիզային հարկը ոգելից խմիչքների եւ ծխախոտի համար։ Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Այսպես, եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 500 դրամ մեկ լիտրի համար, ապա այժմ այն բարձրացվելու է մինչեւ 55 տոկոս, բայց ոչ պակաս,ք ան 550 դրամ մեկ լիտրի համար։ Ֆիլտրով սիգարետների համար ակցիզը բարձրանալու է 5 հազարից 5,5 հազար դրամի՝ հազար հատի համար, առանց ֆիլտրի սիգարետների համար՝ 1400-ից 1540 դրամի, սիգարների համար՝ 550 հազարից 605 հազար հազար հատի համար։
Ըստ փոխնախարարի, այդկերպ, Հայաստանը միանալու է Եվրասիական միությունում ակցիզային հարկի դրույքաչափերին։ Իսկ Հայաստանում այն այժմ 4 անգամ ցածր է, քան ԵՏՄ այլ երկրներում։ Այժմ առաջարկում են ակցիզը բարձրացնել 10 տոկոսով։ Գինու եւ կոնյակի համար ակցիզները չեն բարձրացվի։




























