Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ բացակայում է հեռախոսային կապը։ Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով սեմինարի ամսնակիցներից մեկի հարցին։

Նաարարը նշել է, թե հեռախոսային կապի բացակայությունը պայմանավորված է Ադրբեջանի կողմից բացառմամբ։ Օհանյանի խոսքով, կապը բացակայում է 2008 թվականից, ադրբեջանական կողմի որոշմամբ։ «Եթե մինչեւ 2008 թվականը գոյություն ուներ հեռախոսակապ տարբեր մակարդակներով, այսօր այն պարզապես բացակայում է, քանի որ մեր ադրբեջանցի գործընկերները չեն ցանկանում։ Բանակցային գործընթացի շրջանակներում հանդիպումներ են կայացել, որոնց ընթացքում զրույցներ են եղել իմ եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի միջեի։ Եթե ներկայումս ԱԳ ղեկավարների միջեւ շփումներ պահպանվում են, ապա պաշտպանության նախարարների միջեւ՝ ոչ»,- ասել է նա։