Բաքվի Եվրոպական խաղեր բացահայտեցին  Ադրբեջանի իրական դեմքը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Բաքվի խաղերը լավ փաթեթավորված շոու էր:

«Բոլորն այս խաղերի ընթացքում կարողացան տեսնել, թե Ադրբեջանում  որքան խնդիրներ կան՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման հետ: Խաղերը ցույց տվեցին, որ կա երկու Ադրբեջան. առաջինն այն մարզադաշտն է, որտեղ ամեն ինչ լավ է ու  բոլորի դեմքերին ժպիտներ կան, իսկ երկրորդը իրական բռնապետական Ադրբեջանն է, որտեղ մարդու իրավունքները միշտ խախտվում են»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ Բաքվի Եվրոպական խաղերը աշխարհին ևս մեկ անգամ հնարավորություն տվեցին տեսնել, որ  Ադրբեջանը  բռնատիրական պետություն է, որը իրականում որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, իսկ Ադրբեջանի կողքին զարգանում է ժողովրդավարական երկիր՝ Արցախի Հանրապետությունը: