Մոլորակի ամենատարեց կինը՝ Դեթրոյթ քաղաքի բնակիչ ամերիկուհի Ջերալիեն  Թելլին, մահացել է կյանքի 117-րդ տարում։

Մայիսի 23-ին նա նշել էր իր 116-րդ տարեդարձը։ Այն ժամանակ լրագրողների հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, կինը պատասխանել էր, թե ամեն բան Աստծու ձեռքում է։

Կինը բավական ակտիվ կյանք էր վարում, ձկնորսությամբ զբաղվում, մշակում իր այգին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Detroit Free Press-ը։

Այժմ Երկիր մոլորակի ամենատարեց կինը 115-ամյա Սյուզաննա Մուշաթ Ջոնսն է Նյու Յորքից։