Եթե հակամարտություն ծագի, մենք ինքներս մեզ կպաշտպանենք, դրա համար պետք է ուժեղ եւ մարտունակ զինված ուժեր ունենանք։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմանը, թե հարկավոր է երկրի պաշտպանական ոլորտում բարեփոխումներ իրականացնել։

«Մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք բոլոր ուղղություններով, հատկապես այն պայմաններում, երբ հակառակորդի ագրեսիվ գործողություններն ավելի ու ավելի հաճախակի են դառնում»,- ընդգծել է Նազարյանը։ Ըստ նրա բոլոր գործընթացները իրականացվում են, բայց եթե, Աստված մի արասցե, անհրաժեշտ լինի, մենք ինքներս մեզ կպաշտպանենք։