Վերջին 20 տարիներին Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտն ընդամենը 3 անգամ է գերազանցել Մաաստրիխտի համաձայնագրերով նախատեսված ՀՆԱ-ի 3%-ի ցուցանիշը: Այս մասին հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Դեֆիցիտի ցուցանիշը բարձրացել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո. 2009 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 7.6%-ը, 2010-ին՝ 5%-ը: Իսկ ավելի վաղ դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ՝ 2000 թվականին (3.4%):

«Մյուս բոլոր տարիներին մենք չենք գերազանցել այս շեմը»,- նշեց փոխնախարարը: