Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի բնակիչը դարձել է «Եվրո միլիոններ» վիճակախաղի երջանիկ հաղթողը։ Նրա տոմսը շահել է 24.8 մլն եվրո։ Եվս 6 երջանիկներ Իսպանիայի տարբեր մասերում շահել են 122 938.83-ական եվրո։
Հաղթողի անունը դեռեւս հայտնի չէ։ Հաղորդվում է միայն տոմսը գնելու վայրը։
Այս տարվա մայիսին Բարսելոնի բնակիչը համացանցում գնած վիճակախաղի տոմսով շահել էր 47.8 մլն եվրո։


























