Բուլղարիան Ռուսաստանին առաջարկում է «Թուրքական հոսք» գազատարի շրջանակներում իր տարածքում գազային հանգույց կառուցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Բուլղարիայի էներգետիկայի նախարարի հետ բանակցությունների ժամանակ բուլղարական կողմը հերթական անգամ բարձրացրել է իր տարածքում գազային հանգույց կառուցելու հարցը։ Նովակը նշել է, որ խոսքը ոչ թե թուրք-բուլղարական սահմանին, այլ բուն Բուլղարիայի տարածքում կառուցվող հանգույցի մասին է։

Բուլղարական կողմը նման առաջարկ էր արել նաեւ կես տարի առաջ։