Հնդկաստանի Մումբայ քաղաքում կեղծ ալկոհոլից թունավորվելու հետեւանքով մահացածների թիվը հասել է 74-ի։

Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվածներն ու տուժածները իրենց վատ են զգացել հունիսի 17-ի երեկոյան։ Իսկ մի քանի ժամ անց էժան խմիչք օգտագործած մարդկանցից 18-ը մահացել է։

Այս պահին զոհվել է 74 մարդ, իսկ 21- ը դեռ հիվանդանոցում են։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կաճի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։