Ծագումնաբաններին հաջողվել է գաղտնազերծել Քեննեւիք մարդու ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ 9300 տարվա վաղեմության տղամարդը ժամանակակից հնդկացիների մերձավոր ազգականն է, ինչը ամրապնդում է նրանց հավակնությունները Քեննեւիք մարդուն իրենց ավանդույթների համաձայն վերահուղարկավորելու պահանջները։
1996թ. Վաշինգթոնի նահանգում հայտնաբերված մասունքների շուրջ անմիջապես խնդիր առաջացավ։ Դաշնային կառավարությունը պահանջում էր ոսկորները հանձնել հնդկացիներին, իսկ մի խումբ գիտնականներ ցանկանում էին ուսումնասիրել այն։ 2004թ. դատարանը վճռել էր, որ Քեննեւիք մարդու ծագումը հաստատված չէ։
Ծագումնաբանները կարողացել են ոսկորից ԴՆԹ հանել եւ համեմատել հնդկացի ցեղերի ԴՆԹ նմուշների հետ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով New Scientist-ին։





























