Ավելորդ քաշի խնդիրը որոշ մարդկանց համար կարող է ավելի լուրջ փորձություն լինել, քան մյուսների մոտ։ Սրանում համոզվել են Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները։
Ուսումնասիրողները պարզել են, որ գոյություն ունի գենետիկ առանձնահատկությունը, որի պատճառով որոշ մարդիկ սննդի կրկնակի չափաբաժիններ են ընդունում, իսկ հետո հաճույքով վայելում են դեսերտն ու թեյը։ Նման առանձնահատկությունը նշանակում է, որ նրանց մոտ ակտիվացել է FTO սովածության գենը։
Բրիտանացի բժիշկների աշխատանքը պարզել է, որ FTO գենով մարդկանց մոտ նվազում է կուշտ լինելու զգացողության հորմոնը` գրելինը։ Ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի կիրառմամբ եւ տարբեր ճաշատեսակների նկարների ցուցադրմամբ փորձի ընթացքում FTO գենը կրող մարդկանց մոտ նկատվել է ուղեղի համապատասխան հատվածների ակտիվացում ինչպես սնվելուց առաջ, այնպես էլ հետո։ Սա նշանակում է, որ որոշ մարդիկ ուղղակի կենսաբանորեն ծրագրված են ավելի շատ ուտելու։
Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ նույնիսկ նման գենի առկայության պարագայում ֆիզիկական վարժություններով ու իրենց վրա աշխատելով մարդիկ ի վիճակի են քաշը նվազեցնել։





























