Քունն առնելու եւ իրեն լավ զգալու համար մարդուն միջինը անհրաժեշտ է օրական քնել 7–8 ժամ։ Սակայն որոշ մարդկանց ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ` կախված նրանց օրգանիզմից։ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի ուսանողները պարզել են, որ քնի կարիքը կարող է պայմանավորված լինել գեներով։

Գիտնականները էքսպերիմենտ են անցկացրել ճանճերի վրա եւ պարզել են, որ նորմալ քնի համար օրգանիզմում երկու գեն է պատասխանատու` taranis եւ cyclin-dependent kinases 1։

Հետազատության արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն մարդիկ, որոնց մոտ առկա է taranis գենը, ավելի քիչ են քնում։ Հայտնի է, որ մարդու մոտ կա նմանատիպ մեկ այլ գեն` Trip-Br, հաղորդում է Planet Today–ը։