Ստոկհոլմում այս տարվա հոկտեմբերին կբացվի բռնաբարված տղամարդկանց եւ արական սեռի երեխաների օգնության մասնագիտացված կենտրոն: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Շվեդիայում նախորդ տարի տղամարդկանց եւ արական սեռի երեխաների նկատմամբ սեռական բռնության 370 դեպք է գրանցված, սակայն փորձագետների կարծիքով, նրանց թիվն ավելի մեծ է:
Կենտրոնը բացվելու է Södersjukhuset կլինիկայում: Բժշկական հաստատության բժիշկ Լոտի Հելստրյոմը նշել է, որ տղամարդիկ սեռական բռնության են ենթարկվում հիմնականում տղամարդկանց կողմից, եւ նրանց բռնաբարության հետեւանքն ավելի ծանր ֆիզիկական ու հատկապես հոգեբանական ազդեցություն է ունենում, քան կանանց մոտ: Բացի դրանցից, բռնաբարության ենթարկված տղամարդիկ հետագայում սեռական կողմնորոշման խնդիրներ են ունենում:





























