NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հավատում է այլմոլորակայինների գոյությանը, սակայն պնդում է, որ «Գոտի 51» գերգաղտնի ռազմակայանում այլմոլորակային չկա, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

Պատասխանելով 10-ամյա երեխայի հարցին՝ տիեզերական գործակալության ղեկավարն ասել է, թե «Գոտի 51»-ն իսկապես գոյություն ունի, բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչ մտածում են մարդիկ։

«Ես այցելել եմ այդ անունով տեղը, բայց դա սովորական հետազոտական կենտրոն է։ Եւ այնտեղ որեւէ այլմոլորակայինի կամ տիեզերանավ չեմ տեսել»,- ասել է Բոլդենը։

Բոլդենը անեւ խոսել է մարսի հետազոտման ծրագրերի մասին։ Նա նշել է, թե մարդկանց չեն ուղարկի Կարմիր մոլորակ, կօգտագործեն ռոբոտներին հետազոտությունների համար։