Հյուսիսային Օսիայի հանրապետության Մոզդոկի շրջանի Կիզլյան գյուղում 6 տարեկան փոքրիկը պատահաբար սպանել է իրեն դանակով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»է վկայակոչելով շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ նախնական տվյալներով, տղայի ծնողները դուս են եկել տնից, իսկ առանց հսկողության մնացած երեխան սկսել է խաղալ դանակի հետ։ Փոքրիկին հայտնաբերել են հատակին, խոհանոցի դանակի վրա ընկած։

Երեխային շտապ հասցրել են հիվանդանոց, բայց բժիշկների ջանքերն ապարդյուն են անցել՝ երեխան ստացված վնասվածքներից մահացել է։