Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող «Նոր Աստղ» պոլիէթիլենային տոպրակների արտադրության ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, ամբողջությամբ մարվել՝ 21:35-ին: