Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 22-ին իր ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու մասին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։
«Այսօր Ժնեւում կայացել է աշխատանքային խմբի եզրափակիչ նիստը, որի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Ղազախստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության մասին։ Ղազախստանը դառավ կազմակերպության 162-րդ անդամը։ Սա պատմական իրադարձություն է մեզ համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նազարբաեւի խոսքով՝ անդամակցությունը Ղազախստանին կապահովի ելք դեպի արտաքին շուկաներ, իսկ սպառողներին՝ ապրանքների եւ ծառայությունների մեծ ընտրություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























