Հնդկաստանի Մումբայ քաղաքում ալկոհոլային թունավորումից զոհերի թիվը հասել է 100-ի: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ջանանջայ Կուլկարնիին: Ավելի վաղ հաղորդվում էր 94 զոհի մասին:

«Զոհերի թիվը ներկայում 100 է, եւս 47 մարդ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում»,- տեղեկացրել է Կուլկարնին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ քաղաքի ոստիկանապետի տեղակալը հաղորդել էր, որ զոհերն ու տուժածները վատ են զգացել չորեքշաբթի երեկոյան, ալկոհոլն օգտագործելուց հետո: Կուլկարնիի խոսքով, 7 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են փչացած ալկոհոլը մատակարարելու մեջ: Բացի այդ, անփութության մեղադրանքով աշխատանքից 8 ոստիկան է ազատվել աշխատանքից: