Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել վալդենսների հետապնդումների համար: Նրանք արեւմտյան քրիստոնեությունում կրոնական շարժման ներկայացուցիչներ են, որոնց կաթոլիկ եկեղեցին հետապնդում էր՝ մեղադրելով հերետիկոսության մեջ: Այս մասին գրում է AP գործակալությունը:
«Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն եմ խնդրում ոչ քրիստոնեական եւ նույնիսկ ոչ մարդասիրական վերաբերմունքի եւ վարքագծի համար, որ մենք ցուցաբերել ենք ձեր հավատքի հանդեպ: Հանուն Հիսուս Քրիստոսի, ներեցե՛ք մեզ»,- ասել է Հռոմի պապը:
Ըստ Gazeta-ի, իտալական վալդենսների առաջնորդներից Էուջենիո Բերնարդինին Ֆրանցիսկոս պապի արարքը «պատմական շեմի անցում» է կոչել:





























