Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Իրան-Հայաստան երկաթուղու կարեւորությունը: Այս մասին հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նա վստահեցրեց, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, որը նունպես Հայաստանը միացնելու է Իրանի հետ, չի խանգարում երկաթուղու նախագծին եւ հետին պլան չի մղում այն: Խնդիրը շինարարությունում ֆինանսական ներդրումների ձեւակերպումն է: Այն կլուծվի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացվեն:

«Ամեն դեպքում, երկաթուղու նախագծում նույնպես կարելի է առաջընթաց ակնկալել: Չի բացառվում, որ մոտ ապագայում մենք այդ մասին հայտարարությամբ հանդես գանք»,- հավելեց Առաքելյանը: