Թուրքական հայտնի «Ցանկապատ» հեռուստասերիալում միմյանց հետ ծանոթացած եւ նախորդ ամիս ամուսնացած Սինանը եւ Բաշաքը նոր ֆիլմում կմարմնավորեն թուրք երիտասարդի եւ հայ գեղեցկուհու սիրո պատմությունը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ «Սուլթանի գաղտնիքը» ֆիլմում, Սինանը մարմնավորած կերպարը սիրահարվում է հայազգի գեղեցկուհուն, սակայն կրոնների տարբերությունը խնդիրներ է առաջացնում սիրահարների հարաբերություններում։