Վարդենիսում փեսան փորձել է այրել սեփական զոքանչին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին, 45-ամյա Օֆելյա Բ.-ն ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որ ժամը 18.00-ի սահմաններում, իր տանը, դստեր ամուսինը` Կարեն Ք.-ն, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ իր հետ բերած պոլիէթիլենային շշում լցված բենզինն իր հարեւանի ներկայությամբ լցրել է իր գլխին եւ հագուստին, ինչպես նաև շաղ տվել բնակարանում, որից հետո ձեռքը տանելով գրպանը` փորձել է ինչ-որ բան հանել, սակայն հարեւանի միջամտությունից հետո դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Ք.-ին հայտնաբերելու ուղղությամբ:



























