Եվրոպական կենտրոնական բանկը հունական բանկերի համար նորից բարձրացրել է լիկվիդայնության շեմը՝ բարձրացնելով վարկային վերին շեմը մինչեւ 89 մլրդ եվրոյի, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Խոսքը արտակարգ վարկային օգնության ծրագրի մասին է, որը կոչվում է Emergency Liquidity Assistance (ELA):
ELA-ի միջոցով լիկվիդայնություն ստանալու դեպքում բանկերը ավելի մեծ ծախսեր են կրում, նրանք փողն ստանում են 1,55 տոկոսով, սովորական 0,05 տոկոսի փոխարեն, հաղորդում է Gazeta-ն:




























