Ծնողների ճիչերը երեխային լռեցնելու միջոց են: Բայց երեխայի լռությունը պետք չէ նրա էմոցիոնալ ճնշման նշան համարել: Այդ լռությունը կարող է ագրեսիայի նշան լինել:

Հարավ-Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները փորձել են հասկանալ դեռահասի ուղեղի վրա նրա նկատմամբ մեծահասակների ագրեսիվ պահվածքի եւ ընտանեկան կոնֆլիկտների ազդեցությունը: Նրանց հետաքրքրել է հարցը, արդյո՞ք միշտ է ագրեսիան նույնպիսի վերաբերմունք առաջացնում:

Ըստ Planet-today-ի, հետազոտողները ենթադրում էին, որ ընտանեկան վիճաբանությունների ականատես դեռահասների ուղեղը մեծ ակտիվություն է ցուցաբերում ծնողների ագրեսիվ գործողությունների ժամանակ:

Զարմանալի է, բայց դա այդպես չէ: Պարզապես տանն ագրեսիայի ենթարկված դեռահասի ուղեղն ընտանեկան տեսանյութեր դիտելիս ավելի քիչ զգայական արձագանք է ցուցաբերում: