Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Ջինիշյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ օրեր առաջ կազմակերպել էր 7-օրյա ամառային հանգիստ «Էօրնեկյան հանրակրթական դպրոց»-ի 8-15 տարեկան 70 աշակերտների համար: Այդ երեխաները կարիքավոր, բազմազավակ եւ սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:
Դպրոցի մանկավարժ-ջոկատավարների առաջնորդությամբ, Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում երեխաները հետեւել են մի շարք կրթական եւ հոգեւոր դաստիարակության ծրագրերի: Ճամբարական յոթ օրերի ընթացքում տեղի են ունեցել նաեւ արշավներ, ուխտագնացություններ, տարաբնույթ ուսուցողական խաղեր եւ մրցույթներ:



























