«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրենց ենթակա տարածքներում շրջանառության մեջ են դրել սեփական արժույթը։ Դրամի միավորը կոչվում է իսլամական դինար։ Մեկ ոսկե դինարն արժի 139 դոլար, գրում է The Telegraph-ը։

Գրոհայինները դրամ հատելը բացատրում են գլոբալ տնտեսական ճգնաժամից իրենց զերծ պահելու ցանկությամբ։ Արժույթի համար հիմք է ծառայել 630-ական թթ. Օսման խալիֆի օրոք գործող իսլամական դինարը։ «Իսլամական պետության» դինարի վրա պատկերված են Ղուրանին ձգտող 7 հասկ եւ աշխարհի քարտեզը։