«Չար լեզուներն ասում են, որ ներքաղաքական կյանքում թեժ ամառվա փոխարեն բոլոր քաղաքական ուժերին թեժ եւ կատաղի աշուն է սպասվում: Թեժ նրա համար, որովհետեւ հասունանում է մեր երկրի նախկին եւ ներկա լիդերների վճռական խոսք ասելու ժամանակը: Առանց մեր ասելու էլ արդեն երեւի գլխի ընկաք, որ խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի քայլերի եւ հետագա գործողությունների «պրոգնոզը» ոչ ոք հստակ չի կարողանում անել: Եւ իրականում էլ, թե ինչ մասնակցություն կունենա ՀՀ երկրորդ նախագահը 2012-ի ընտրություններին՝ կվերադառնա՞ նա, արդյոք, մեծ քաղաքականություն, թե` ոչ, հարցը բոլորին է հետաքրքրում, բայց այս պահին մենք էլ ոչինչ ասել չենք կարող:
Բայց պտտվող լուրերի մակարդակով կարող ենք նշել. այս մեկ-երկու ամսվա կտրվածքով Ռոբերտ Քոչարյանը անհատական հանդիպումներ է ունեցել մեր հայոց օլիգարխներից մի քանիսի, այդ թվում նաեւ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ եւ վերջիններիս մեկիկ-մեկիկ լսելով՝ երկրորդ նախագահը փորձել է հասկանալ, թե ով ում բարեկամն է մնացել....»,-գրում է թերթը:



























