Բրիտանացի գիտաշխատողները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ սեքսոմանիա կոչվող հոգեկան հիվանդություն ունի: Դա հոգեկան համակարգի խանգարում է, երբ մարդը քնի մեջ ցանկացած սեռական ակտիվություն է ցուցաբերում կամ սիրով է զբաղվում:
Հետազոտողներն ուսումնասիրել են Բրիտանիայի ավելի քան 30 հազար հասուն բնակիչների քնի առանձնահատկությունները: Նրանք հետաքրքիր փաստեր են բացահայտել, ասենք՝ երկրի շատ բնակիչներ քնի մեջ սնունդ են ընդունում, յուրաքանչյուր 10-րդ բրիտանացին քնի մեջ իր կարիքներն է հոգում, ընդ որում՝ ոչ միշտ է դա զուգարանում անում:
Սակայն հարցման մասնակիցների 9%-ը բախվել է սեքսոմանիայի խնդրին, չնայած նախկինում այդ երեւույթը հազվադեպ էր համարվում:
Planet-today-ի փոխանցմամբ, գիտնականները ենթադրում են, որ պատճառը կյանքի ժամանակակից ռիթմն է, որը հագեցած է մեծ թվով սթրեսային իրավիճակներով: Մարդիկ ոչ միշտ են կարողանում քնելուց առաջ թոթափել խնդիրները, ինչն էլ խախտում է նրանց գիշերային հանգիստը:





























